ՆԳՆ-ից հաստատում են, որ վթար եղել է, սակայն ոչ Նիկոլ Փաշինյանի շարասյան մասնակցությամբ          Տեսանյութ.Հոգեգալստյան օր՝ Հիսուս Քրիստոս Հարությունից հիսուն օր անց առաքյալների վրա իջեցրեց Սուրբ Հոգին       Տեսանյութ.Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը    

26 փետ 2025 16:02

Վիտամինային խառնուրդ հատկապես ձմռանն իմունիտետը ամրացնելու համար

Վիտամինային խառնուրդ հատկապես ձմռանն իմունիտետը ամրացնելու համարՁմռանը յուրաքանչյուր մարդ մտածում է՝ ինչպես ամրացնի իր իմունիտետը: Դրա համար հաբեր ընդունելն այդքան էլ ցանկալի չէ, քանի որ չգիտես, թե դրանից արդյոք իմունիտետը կպնդանա՞, թե՞ հակառակը՝ ավելի թույլ կդառնա:
Խորհուրդ ենք տալիս ստուգված միջոց՝ ժողովրդական բժշկություն: Ցուրտ եղանակին իմունիտետն ամրացնելու այս երկու բաղադրատոմսերը հարմար կլինեն ինչպես՝ մեծահասակների, այնպես էլ՝ երեխաների համար:

Վիտամինային խառնուրդ
1. Մսաղացով անցկացնել 1/2 բաժակ չամիչ, 1 բաժակ ընկույզ, 0.5 բաժակ նուշ, 2 կիտրոնի կեղև: Կիտրոնները քամել խառնուրդի մեջ: Ավելացնել 150 գ մեղր, 0.5 բաժակ ծիրանի չիր և 0.5 բաժակ սև սալորի չիր: 1-2 օր թողնել մութ տեղում: Պահպանել խառնուրդը սառնարանում: Մեծահասակներին խորհուրդ է տրվում ընդունել 1-2-ական ճ/գ, օրը 3 անգամ, իսկ 3 տարեկանից բարձր երեխաներին՝ 1 թ/գ, օրը 2 անգամ:

2. Ձեզ անհրաժեշտ կլինի 200 գ ծիրանի չիր, 200 գ սև սալորի չիր, 200 գ թզի չիր, 200 գ ընկույզ, 200 գ չամիչ, 200 գ մեղր, 1 կիտրոն, 50 մլ կոնյակ: Չրերը և կիտրոնն անցկացնել մսաղացով: Ստացված խառնուրդին ավելացնել մեղր և կոնյակ: Դնել բանկան սառնարանում և ընդունել 1-ական ճ/գ սնունդ ընդունելուց առաջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր