2010թ-ի համեմատ 2023 թ-ին բուքմեյքերական ընկերությունների գործունեության ծավալները աճել են 440 անգամ

Նա նշեց, որ վերջին 5 տարիների ընթացքում մի շարք օրենսդրական փոփոխություններ են իրականացվել, որոնք գալիս էին սահմանափակելու և կրճատելու խաղադրույթների ծավալները, սակայն այդ փոփոխությունները չեն ծառայել նպատակին, փոխարենը Հայաստանում գործող ընկերությունները ստացան շուկան իրենց ձեռքում պահելու բացարձակ մենաշնորհ, քանի որ այլ ընկերություններ այլևս չէին կարող ձևավորվել կամ մուտք գործել հայկական շուկա։
«Նախագծով առաջարկվում է առկա հարկերից և տուրքերից բացի՝ 10% շրջանառության հարկ սահմանել նշված ոլորտի վրա։
Վերլուծելով միջազգային փորձը տեսնում ենք, որ բազմաթիվ երկրներում սահմանված է 10% և ավելի բարձր շրջանառության հարկ։ Մասնավորապես, Վրաստանում՝ 10%, Ավստրալիայում՝ 15%, Գերմանիայում՝ 5- 20%, Իտալիայում՝ 20-22%, Լեհաստանում՝ 12%, Պորտուգալիայում 8-16%,, Իսպանիայում 8-10%,, Հունգարիայում 15%»,-ասաց նա հավելելով.
«Ի ուրախություն ինձ՝ պետք է նշեմ, որ վարչապետը կողմ է արտահայտվել նրանց հարկային բեռի բարձրացմանը և առաջարկել է փոփոխությունները ուժի մեջ մտցնել ոչ թե վեց ամիս հետո, այլ օրենքի ընդունումից անմիջապես հետո և սույն ընկերությունները արդեն ապրիլի 1-ից կվճարեն 2 անգամ ավելի շատ տուրքեր։ Այս մասով պետական մուտքերը կավելանան տարեկան շուրջ 13 միլիարդ դրամով, որոնք կծառայեն մեր երկրի կարիքների համար։ Արդյունքում, կթոթափենք ինչ-որ մասով այն սոցիալական արհավիրքը, որը պատճառում են այս ընկերությունները իրենց գործունեությամբ մեր հայրենակիցներին»։