Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարը հետևել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին          Ռուբինյանց փողոցում կայանած ավտոմեքենաներ են այրվել       Իսրայելին աջակցելու հարցում Թրամփը իսկապես բարդ ընտրության առաջ է կանգնած    

06 մար 2025 09:54

Ովքե՞ր են կազմելու «Ժառանգություն» կուսակցության նոր «էլիտան». «Փաստ»

Ովքե՞ր են կազմելու «Ժառանգություն» կուսակցության նոր «էլիտան». «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ, հղում տալով մեր աղբյուրներին, տեղեկացրել էինք, որ ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը առաջիկայում դառնալու է «Ժառանգություն» կուսակցության նախագահ: Թեմայի հետ կապված՝ «Փաստին» նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Մեր ունեցած տեղեկություններով, համաձայնությունն արդեն կայացած է, ու առաջիկայում այդ մասին կհայտարարվի նաև պաշտոնապես: Մեր աղբյուրները նաև փոխանցում են, որ Թաթոյանի հետ միասին կուսակցության, այսպես ասած, էլիտան կազմելու են ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը և Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր