Ադրբեջանում 3․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել          Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն, վիրավnր կա       9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն, ով քանի մանդատ ունի    

06 մար 2025 20:00

Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 35-40 տարեկան տղամարդու դի

Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 35-40 տարեկան տղամարդու դիՄարտի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:15-ի սահմանում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա: 
 
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները հայտնաբերել են մոտ 35-40 տարեկան տղամարդու դի:

Դեպքի մասին ոստիկանության Դավիթաշենի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր