Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

08 մար 2025 09:04

Ինչից է նեղացել Եղիշե Կիրակոսյանը. Փաշինյանի հետ լուրջ տարաձայնություններ է ունեցել․ «Ժողովուրդ»

Ինչից է նեղացել Եղիշե Կիրակոսյանը. Փաշինյանի հետ լուրջ տարաձայնություններ է ունեցել․ «Ժողովուրդ»Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՄԻԵԴ-ում Հայաստանի Կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ազատման 5-րդ դիմումը Նիկոլ Փաշինյանն ի վերջո նախօրեին ստորագրել է: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյան-Կիրակոսյան հակամարտությունը խոր արմատներ ունի: Կիրակոսյանը ամեն բան անում է, որպեսզի միջազգային ատյաններում քննվեն հայ ռազմագերիների, Արցախում տեղի ունեցած հանցանքների դեպքերը, իսկ Փաշինյանը հորդորում է «հետ քայլ անել» քանի որ այդպես է ուզում Ադրբեջանը:

Մեր աղբյուրները նշում են նաեւ, որ Կիրակոսյանը վրդովված ու նեղացած է այն բանից, որ Փաշինյանը իրեն խոստացել էր նշանակել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում ու հանկարծակի ՔՊ վարչության նիստում մտափոխվել ու նախարար է նշանակել Սրբուհի Գալյանին: Ինչո՞ւ, որովհետեւ Կիրակոսյանն իր խոսքում ՔՊ վարչության նիստի ժամանակ հայտարարել է, թե պետք է Հայաստանն իր հայցերից հետ չկանգնի եւ, որպես նախարարի թեկնածու, ասել է, որ պետք է առաջ տանի այդ գործերը:

Հիշեցնենք, որ դեռեւս հոկտեմբերի 29-ի ՔՊ վարչության նիստի ժամանակ անակնկալ որոշվել էր Գրիգոր Մինասյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակել Սրբուհի Գալյանին, որից հետ Կիրակոսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, իսկ Փաշինյանն այն չէր ստորագրել: Հիմա Կիրակոսյանը, Փաշինյանից նեղացած, վերջնականապես որոշել է միայն դասախոսությամբ զբաղվել:

Նա ԵՊՀ եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս է, 2011-ից դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 08․ 03․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր