Այս ամենը նպատակ ունեն խոչընդոտելու Մայր Աթոռի պաշտպանությանը՝ արդեն իսկ ծրագրած հարձակումից          Տեսանյութ. Վիրավորանքներ, քաշքշոց, ԱԺ-ում իրավիճակը լարված է       Իրավապահները խուզարկություններ են իրականացնում ՀԷՑ գրասենյակում, Նարեկ Կարապետյանի տանը    

10 մար 2025 13:01

Անհասկանալի իրավիճակ է հեղուկ գազի շուկայում, մի բնակավայրում 90 դրամ է, մեկ այլ տեղում՝ 190 դրամ

Անհասկանալի իրավիճակ է հեղուկ գազի շուկայում, մի բնակավայրում 90 դրամ է, մեկ այլ տեղում՝ 190 դրամԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Անհասկանալի իրավիճակ է հեղուկ գազի շուկայում․ մի բնակավայրում 90 դրամ է, մեկ այլ տեղում՝ 190 դրամ։

Մայրաքաղաքում էլ հեղուկ գազի արժեքը 1 ամսվա ընթացքում 120-ից դարձել է 190 դրամ։

Այդպես էլ հասկանալի չէ՝ ինչու՞ է վերջին տարիներին հեղուկ գազի արժեքն այսքան տատանվում։ Դեմպի՞նգն է պատճառը, ներմուծման արժեքի տատանումնե՞րը, որոշ տնտեսվորողների կողմից կամայական արժեքի սահմանու՞մը։ Այս հարցերի պատասխանը պարտավոր է տալ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։

Խնդիրն առկա է ամիսներ շարունակ, այս մասին բարձրաձայնել ենք բազմիցս։ Այսօր էլ կապ հաստատեցինք ՄՊՀ-ի հետ՝ հասկանալու արժեքի տատանման պատճառները։

Մեզ հայտնեցին, որ հեղուկ գազի շուկան խիստ մրցակցային է, ներմուծումներ է իրականացնում շուրջ 80 տնտեսվարող սուբյեկտ, և քանի որ շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ, իրենք խնդրին միջամտելու իրավունք չունեն։ Իսկ ինչ վերաբերում է որոշ գազալցակայանների կողմից շուկայականից ցածր արժեքի սահմանմանը, դա կարող է լինել մարքեթինգային քայլ՝ տվյալ ժամանակահատվածում ավելի շատ սպառողներ ունենալու նպատակով։

Այդուհանդերձ, կարծում եմ, որ ՄՊՀ-ն պարտավոր է իրականացնել ուսումնասիրություն՝ ներկայացնելով այն պատճառները, որոնք նման իրավիճակի են հանգեցրել։

Աբսուրդ է, որ 30 կմ անցնելուց հետո ականատես ես լինում հեղուկ գազի գնի այսպիսի ակնառու և անտրամաբանական տարբերության։

Ստացվում է, որ պատկան մարմինների անտարբերության և անգործության հետևանքով տուժում է կրկին ՀՀ քաղաքացին՝ չիմանալով ինչպես դիմակայել հերթական թանկացման պայմաններում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր