Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

12 մար 2025 09:02

Թուլանալ և հաճույք ստանալ. Փաշինյանի հորդոը՝ ՔՊ-ականներին. «Հրապարակ»

Թուլանալ և հաճույք ստանալ. Փաշինյանի հորդոը՝ ՔՊ-ականներին. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանը հրահանգել է թիմին՝ ոչ մի կերպ չխառնվել ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերի միջեւ շաբաթներ ձգվող լեզվակռվին: Առաջարկել է` թուլանալ եւ հաճույք ստանալ, թե ինչպես են իրենց հակառակորդներն իրար միս կրծում։ Թիմում զարմացել են, երբ տեսել են նրա արձագանքն այդ վեճին:

Նա ասել է, որ իրեն ոչ ոք իշխանության չի բերել` «2018-ի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը իշխանության է բերել Ժողովրդին», իսկ ինքը «ժողովրդի իշխանության տեղապահն» է, եւ ժողովուրդն իրեն մեկ ուրիշով կփոխարինի, «երբ ցանկանա»: Ինչո՞ւ է Փաշինյանը խախտել իր իսկ որոշումը եւ միջամտել նախկին նախագահների վեճին:

ՔՊ մեր աղբյուրի կարծիքով, Փաշինյանը Գյումրի կատարած անփառունակ այցից հետո, հավանաբար, այնքան է մտահոգվել իշխանության վարկանիշով, որ պատրաստ է ամեն գործիք օգտագործել` այդ ընտրություններում հաղթելու համար: Եվ վստահ է, որ նորից աշխատելու է նախկինների դեմ ատելություն հրահրելու մեթոդը` կիջեցնի Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին, գուցե Գյումրիում ՔՊ-ն հաղթի»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր