Որոնք են հաղթող մարդկանց բնորոշ առաջընթացի 10 կանոնները          Իրանը միշտ ողջունել է խաղաղության հաստատումը տարածաշրջանում՝ երկրների տարածքային ամբողջականության պահպանմամբ       Բնական հրաշալի միջոց, որը կազատի հազից ու մրսածությունից և ամբողջովին անվնաս է    

13 մար 2025 10:24

Մարտի 13-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը

Մարտի 13-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մարտի 13-ին ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի   Սեվան,  Սեվանի  1-2 նրբ., Սմ. Զորավար փողոցների, Արշակունյաց Պող.   39/9  շենքի  ջրամատակարարումը:
 
«Վեոլիա Ջուր»  ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 13-ին ժամը 10:20-14:00-ն կդադարեցվի   Արարատ քաղաքի Ոկֆ Բանավան փողոցի  ջրամատակարարումը:
 
«Վեոլիա Ջուր»  ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 13-ին ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի Գորիս քաղաքի Յոլյան, Յոլյան նրբ., Հ.Թումանյան, Հ.Թումանյան նրբ., Արտաշեսյաններ, Գր.Նարեկացու փողոցների  ջրամատակարարումը:
 
Հաշվի առնելով 2 օր առաջ «Մաքրավան-Աբովյան» ջրատարի վթարը՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը Աբովյան քաղաքում ջրամատակարարման հետ կապված մեծ խնդիրներից խուսափելու համար գործարկել է լրացուցիչ պոմպեր: Սակայն, դրանով հանդերձ, ջրաքանակը բավարար չէ քաղաքում ժամանակացույցի պահպանման համար:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Ընկերությունը ստիպված է Աբովյանում իրականացնել ջրամատակարարման գրաֆիկի որոշակի փոփոխություններ: Ըստ այդմ, տեղեկացնում ենք, որ ս.թ. մարտի 13-ից մինչև վթարի վերացումը Աբովյանում ջրամատակարարումը կիրականացվի ժամը 7.00-ից-12.00-ն և 18.00-ից-23.00-ն:

Աշխատանքների ավարտի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

«Վեոլիա Ջուր»  ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 12-ին ժամը 15:45-ից մինչև մարտի 13-ը 15:30-ն կդադարեցվի  Խանջյան գյուղի 3-րդ փողոցի   ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր