Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ՌԴ-ն ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության          «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը       Տեսանյութ.Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես    

18 մար 2025 09:25

Նիկոլ Փաշինյանը միջամտում է արդարադատությանը. ահազանգ հանցանքի մասին․ «Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանը միջամտում է արդարադատությանը. ահազանգ հանցանքի մասին․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փաստաբան Հարություն Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանն իր սոցէջում գրում է «հատիկ-հատիկ թալանի վերադարձ»-ի մասին, դատարաններում սկսում են արագացված կարգով գործերը քննել: «Կարծում եմ, որ հայտարարությունը, ուղերձը կաշկանդող են», – փոխանցեց փաստաբանը՝ նշելով, որ թալանի վերադարձի գործընթացը ուղեկցված է իրավական անորոշությամբ, եւ վերաքննիչ վարչական դատարանը արդեն կայացրել է բեկանման ակտ:

Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 486 հոդվածը նախատեսում է պատիժ Նիկոլ Փաշինյանի այդ արարքի համար. արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը, որը Փաշինյանի դեպքում ակնհայտորեն 2-րդ մասով է համընկնում` «իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով»:
Հավելենք, որ քրեական օրենսգրքի այս հոդվածը նախատեսում է պատիժ՝ տուգանք տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներ` հարյուրից երկու հարյուր ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակում` մեկից երեք տարի ժամկետով, ինչպես նաեւ կարճաժամկետ ազատազրկում` 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկում` 1-3 տարի ժամկետով:
Այսինքն, Նիկոլ Փաշինյանի խոսույթին ու վարքագծին եթե մի օր իրավական գնահատական տրվի, Փաշինյանը անխուսափելիորեն կպարտվի»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր