Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6, այնուհետև կնվազի 3-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Որ կենդանակերպի նշանները կդառնան ճակատագրի սիրելիները       WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան    

18 մար 2025 10:11

Տարոն Մարգարյանը որոշում է կայացրել․ «Հրապարակ»

Տարոն Մարգարյանը որոշում է կայացրել․ «Հրապարակ»«Հրապարակ» գրում է ․ Մարտի 25-ին խորհրդարանի հերթական նիստերի օրակարգում, ինչպես հայտնի է, ընդգրկվելու է նաեւ նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանին եւ Երեւանի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդագրերի քննարկման հարցը։

Տեղեկացանք, որ Սերժ Սարգսյանի գլխավորած ՊՈՒ-ի պատգամավորներն արդեն իսկ որոշել են չմասնակցել այդ նիստերին՝ հայտարարելով, որ գործ ունեն իրավական ֆարսի հետ: Բացի այդ, մեզ ասացին, որ Տարոն Մարգարյանն է նման ցանկություն հայտնել, որ ստիպված չլինի ամբիոնից բացատրություններ տալ եւ ենթարկվել ՔՊ-ականների հարձակումներին, իսկ «Հայաստան» դաշինքում դեռ վերջնական որոշում չունեն` այդ քննարկումներին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 18․ 03․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր