Հայաստանը 10 օրով բացում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը՝ Սիրիա բեռներ ուղարկելու համար          Հրդեհ է բռնկվել Երասխ բնակավայրի երկաթգծի կայարանում կայանված մարդատար գնացքում       Ուկրաինայի սահմանադրությունը նաև «իշխանության լեգիտիմությունը» խանգարում է խաղաղության հաստատմանը. Շոյգու    

20 մար 2025 09:29

Զանգեզուրի կոմբինատը շռայլ նվիրատվություններ է անում վարչապետի տիկնոջ հիմնադրամին․ «Ժողովուրդ»

Զանգեզուրի կոմբինատը շռայլ նվիրատվություններ է անում վարչապետի տիկնոջ հիմնադրամին․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում» կառավարական մակարդակով բաժնեմասի տեր դառնալուց հետո՝ կոմբինատը առատ նվիրատվություններ է արել Աննա Հակոբյանի հիմնադրամին:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հունվարի 5-ին հայտարարեց, որ ՀՀ Կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի` ՀՀ սեփականություն հանդիսացող 15 % բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» հավատարմագրային կառավարմանը: Հայտարարեց նաեւ, որ առաջին անգամ է՝ պետությունը բաժնեմաս ունի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում»:

Իհարկե, հետո միլիարդներ մսխվեցին ԱՆԻֆ-ում, բայց դա չէր խանգարել, որ ԶՊՄԿ-ն 2 տարի անընդմեջ նվիրատվություններ անի վարչապետի տիկնոջ հիմնադրամին:
Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2023 եւ 2024 թվականներին ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի անունից առաջին անգամ՝ 20 մլն դրամ, իսկ 2-րդ անգամ 50 մլն դրամ է փոխանցվել «Իմ քայլը» հիմնադրամին, որի գործադիր տնօրենը Աննա Հակոբյանն է՝ վարչապետի տիկինը:

«Ժողովուրդ» օրաթերթը նույն պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ այս գումարով ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամը քվանտային ֆիզիկայի բնագավառում համատեղ կրթական ծրագիր է իրականացնում «Իմ քայլը» հիմնադրամի հետ՝ Quanta-ն։
Հարկ է նշել, որ «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուների ցանկում նշվածից հասկանում ենք, որ միայն ԶՊՄԿ հիմնադրամի հետ է իրականացվել կրթական ծրագիր։

Այսպիսով, ինչպես հաճախ է հնչում հանրային միջավայրում, նախկիններին մեղադրելով թալանի, բիզնեսներին փայ մտնելու համար՝ Փաշինյանի իշխանությունը հեշտ միջոց գտավ փայ մտնելու գործընթացը շղարշելու հարցում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր