Վախ թե ֆոբիա.ինչպես են դրսևորվում և ինչ ազդեցություն են ունենում մարդու վարքի վրա          Մարտի 24-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       «Հույսի ավան» թաղամասի հարևանությամբ բախվել են «Mercedes»-ն ու «Audi»-ն, վերջինը նաև բախվել է էլեկտրասյանը    

21 մար 2025 22:40

Վախ թե ֆոբիա.ինչպես են դրսևորվում և ինչ ազդեցություն են ունենում մարդու վարքի վրա

Վախ թե ֆոբիա.ինչպես են դրսևորվում և ինչ ազդեցություն են ունենում մարդու վարքի վրաՆերկայումս գոյություն ունեն վախի բազմաթիվ սահմանումներ, ինչը հուշում է այն մասին, որ վախի էությունը հասկանալու տարբեր մոտեցումներ կան, և գիտնականների, մասնագետների համար այն մեծ հետաքրքրություն է ներկայացնում։

Ներկայացնենք որոշ սահմանումներ։ Օրինակ, որոշ հեղինակներ համարում են, որ

·Վախը հոգեկան վիճակ է, որը կապված է տառապալից ապրումների հետ և մղում է գործողության՝ ուղղված ինքնապահպանմանը։
·Վախը աֆեկտիվ վիճակ է՝ կապված վտանգի սպասման հետ։
·Վախը ագրեսիայի ճնշման արդյունք է, որը կարևոր դեր ունի մարդու կյանքում։
·Վախը ուժեղ հույզ է, մեծ ազդեցություն է ունենում մարդու վարքի վրա։
·Վախը չլուծված կոնֆլիկտների (նաև ներանձնային) դրսևորումն է։

Հոգեբանության մեջ վախը դիտվում է որպես հիմնական հույզ, որն առաջանում է կենսաբանական և սոցիալական գոյությանը վտանգ սպառնացող իրավիճակներում, ուղղված է վտանգի իրական կամ երևակայական աղբյուրին։

Այն գոյատևման բնազդի էական բաղադրիչ է։ Ունենալով պաշտպանական ֆունկցիա, ազդում է նաև կենսագործունեության տարբեր ասպեկտների վրա։ Մասնակցում է անձի սոցիալական զարգացմանը, յուրահատուկ միջոց է վարքի կարգավորման գործընթացում։ Միևնույն ժամանակ կարող է բացասական դեր ունենալ, օրինակ՝ սահմանափակել, արգելակել զարգացումը, խաթարել հոգեկան առողջությունը և այլն։

Մենք վախ ենք զգում տարբեր իրավիճակներում, սակայն մեկ ընդհանուր բան կա բոլորիս մոտ․ զգում ենք այն, երբ վտանգի տակ է բարեկեցությունը, հանգստությունը, անվտանգությունը, մեր կամ մեր հարազատների կյանքը։

Վախը պաշտպանում է վտանգից, սակայն կպչուն դառնալու դեպքում ապահովում է լարվածության վիճակ։ Խոսքը ֆոբիաների մասին է։ Այլ կերպ, իռացիոնալ վախ, կամ պաթոլոգիկ վախ իրավիճակին/օբյեկտին։ Այն, անշուշտ, ունենում է որոշակի հետևանքներ։ Օրինակ՝ գլխացավ, քնի խանգարումներ, տրամադրության վատթարացում, սոցիալական ակտիվության նվազում, ուշադրության կենտրոնացման դժվարություններ, իմունային համակարգի ընկճում, ասթենիա և այլն։ Ուստի կարող ենք ենթադրել, որ ֆոբիաները վատթարացնում են կյանքի որակը, ազդում մարդու նորմալ կենսագործունեության վրա։ Ի դեպ, նման դեպքերում անհրաժեշտ է մասնագիտական աջակցություն։

Հ․գ․թ․, դոցենտ Սոնա Հարությունյան
Hayacq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր