Ավտովթար և վրաերթ՝ Արագածոտնի մարզում, կա 1 զոհ, 1 վիրավոր          Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ժամանել է Երևան       Հուլիսի 2-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

28 մար 2025 14:17

Ադրբեջանը ինչու պիտի ստորագրի, եթե առանց այդ թղթի կտորի էլ ՀՀ իշխանությունները բոլոր երևակայելի և աներևակայելի զիջումների գնում են

Ադրբեջանը ինչու պիտի ստորագրի, եթե առանց այդ թղթի կտորի էլ ՀՀ իշխանությունները բոլոր երևակայելի և աներևակայելի զիջումների գնում ենԱդրբեջանն ինչո՞ւ պիտի թուղթ ստորագրի, առանց այդ «բարաթի» ուզածները զիջում են, Փաշինյանը միայն ԱԺ-ում է ասլան կտրում, դե թող խաղաղություն պարտադրի. Խաչատրյան

Իսկ Ադրբեջանը ինչո՞ւ պիտի ստորագրի, եթե առանց այդ թղթի կտորի Հայաստանի այսօրվա իշխանությունները բոլոր երևակայելի և աներևակայելի զիջումների գնում են: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Ալիևը Երևանից հնչող հայտարարություններին ընդառաջ կգնա և կստորագրի խաղաղության պայմանագիրը։

«Հայտարարել են, որ տեքստը պատրաստ է, ի դեպ, եթե Ադրբեջանը դրա մասին չհայտարարեր, ես չգիտեմ՝ Հայաստանի իշխանությունները դրա մասին կխոսեի՞ն, թե էլի կփորձեին կոծկել: Բազմաթիվ նախապայմաններ են դնում՝ Սահմանադրության փոփոխություն, միջանցքի հարց, «պատերազմական հանցագործների» արտահանձնման հարց, հայցերի հետքաշում»,- ասաց նա:

Պատգամավորի կարծիքով՝ եթե Ադրբեջանի վրա լուրջ ճնշում չլինի, Ադրբեջանը այսօր որևէ թուղթ չի ստորագրի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր