Ցավն ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով, պատանդառված մեր հայրենակիցների ապօրինի ազատազրկմամբ          Տեսանյութ.Սուրբ Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում       91 տարեկանում կյանքից հեռացել է գրող, հրապարակախոս հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանը    

29 մար 2025 23:07

Երևանում՝ ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենա է այրվել

Երևանում՝ ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենա է այրվելՄարտի 29-ին, ժամը 18:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի 1-ին նրբանցքում գտնվող ավտոտեխսպասարկման կետում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։18-ին, մարվել՝ 18։29-ին։ Ավտոտեխսպասարկման կետում այրվել են կախովի առաստաղը (մոտ 15 քմ) և ներսում կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի սրահը։

Փրկարարները կանխել են հարդեհի տարածումը դեպի հարակից շինություններ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր