Մայիսի 14-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Կարում են կոռուպցիայի ինչ-որ շերտ, որպեսզի հետո դա օգտագործեն կուսակցության դեմ       Երևանում հաստաբուն ծառն արմատից պոկվել ու ընկել է մեքենաների վրա    

08 ապր 2025 22:32

Թուրքիան փորձում է ռազմաբազաներ տեղակայել Սիրիայում, դա սպառնում է Իսրայելի անվտանգությանը

Թուրքիան փորձում է ռազմաբազաներ տեղակայել Սիրիայում, դա սպառնում է Իսրայելի անվտանգությանըԹուրքիան փորձում է ռազմաբազաներ տեղակայել Սիրիայում, մենք ակտիվորեն աշխատում ենք դրա դեմ: Ինչպես փոխանցում է The Jerusalem Post-ը, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Թուրքիան փորձում է ռազմաբազաներ տեղակայել Սիրիայում, դա սպառնում է Իսրայելի անվտանգությանը։ Մենք դեմ ենք դրան և ակտիվորեն աշխատում ենք դրա դեմ։ Ես այդ մասին ասացի նախագահ Թրամփին, որը և՛ իմ ընկերն է, և՛ Էրդողանի ընկերը», - հավելել է նա։

Ավելի վաղ Թրամփը պատրաստակամություն էր հայտնել լուծելու Թուրքիայի և Իսրայելի միջև տարաձայնությունները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր