Ապրիլի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Նիկոլ Փաշինյանը պա՞հք է պահում, թե՞ բուսակեր է դարձել․«Հրապարակ»       Հայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս. ՀՀ սահմանային ելք ու մուտքերը` թվերով. «Ժողովուրդ»    

13 ապր 2025 21:05

Տեսանյութ.Դռնբացեքի արարողություն, երբ պետք է բացվեն Աստծո Արքայության դռներն ու արդարները պիտի մուտք գործեն այնտեղ

Տեսանյութ.Դռնբացեքի արարողություն, երբ պետք է բացվեն Աստծո Արքայության դռներն ու արդարները պիտի մուտք գործեն այնտեղ Ծաղկազարդի երեկոյան կատարվում է Հայ եկեղեցու ամենախորհրդավոր արարողություններից մեկը՝ դռնբացեքը:
Դռնբացեքի արարողության միջոցով վերապրում ենք աշխարհի վախճանին սպասվող այն իրադարձությունը, երբ պետք է բացվեն Աստծո Արքայության դռներն, ու արդարները պիտի մուտք գործեն այնտեղ: Դռնբացեքի արարողությունը կատարվում է երկխոսության ձևով՝ փակ խորանի առջև ծնկած և վարագույրից այն կողմ գտնվող հոգևորականների միջև: 

Վարագուրված խորանը խորհրդանշում է Երկնային Արքայությունը:
Վարագույրի հակառակ կողմից հոգևորականն Արքայության դուռը մտնելու պայմաններն է առաջադրում, իսկ ծնկած հոգևորականները խորհրդանշում են ժողովրդին, այն մարդկանց, ովքեր փորձում են արժանանալ Երկնքի Արքայությանը:
Հավատացյալը, մասնակցելով դռնբացեքի խորհուրդին և ականատես լինելով քահանաների երկխոսությանը, առավել իրական է պատկերացնում Տիրոջ Երկրորդ Գալստյան օրը և առավել ևս է ձգտում ապաշխարությամբ ու խոնարհությամբ ապրել իր կյանքի մնացյալ օրերը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր