Բագրատ Սրբազանի նոր նախաձեռնությունը սիմվոլիկ բնույթ է կրում․«Հրապարակ»

«Վերջին շրջանի մեր բոլոր հանդիպումները ցույց են տալիս, որ ապատիայի մեջ գտնվող ժողովուրդ չկա, կան մարդիկ, որ հուսախաբված են, ելքեր չեն գտնում, կան մարդիկ, որոնց ակնկալիքները շատ մեծ էին, բայց տեղի չեն ունեցել, եւ կան մարդիկ, որ համառ պայքարի մեջ են»,- ասել էր Սրբազանը: Շարժման խոսնակն էլ երկրորդում է Սրբազանին. «Այո, ակցիան սիմվոլիկ բնույթի, ժողովրդական անհնազանդության գործողություն է: Մենք չենք սկսել իրավական պրոցես, սա անվստահություն հայտնելու համար չէ: Երիտասարդական պրոցես է՝ ցույց տալու, որ կա մեծ անվստահություն այս իշխանության հանդեպ: Այն շատ կարեւոր է, որպեսզի հասկանանք, թե մարդիկ ինչ են մտածում»: 2 շաբաթ անց ամփոփել են արդյունքները: «Ընդամենը 42 ժամ կանգնելուց հետո ունեինք 10 հազար քվեաթերթիկ: 1 ամսից կրկին հաշվելու ենք քանակը: Երեւանում ունենք 3 տեղամաս, 2-ը` Սուրբ Աննա եկեղեցու մոտ եւ Հանրապետության հրապարակում: Մյուսը շարժական է: Արտերկրից եւ մարզերից էլ ենք ստանում զանգեր, նամակներ։ Գիտակցելով, որ այն հարցի լուծում չէ, սակայն այնքան լցված են, որ ցանկանում են ինչ-որ բան անել»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 15․ 04․ 25 թ համարում։