Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ժամանել է Երևան          Ավտովթար և վրաերթ՝ Արագածոտնի մարզում, կա 1 զոհ, 1 վիրավոր       Հուլիսի 2-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

21 ապր 2025 12:19

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալ է ինքնասպան եղել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալ է ինքնասպան եղել«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալ է ինքնասպան եղել։ ՀՀ ԱՆ ՔԿԾ Հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ապրիլի 20-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ, 1973թ․ ծնված Զ․Խ․-ն կատարել է ինքնասպանություն ինքնաշեն պարանով կախվելու միջոցով։ Անմիջապես կանչվել է շտապօգնություն։

«Ժամանած շտապօգնության բուժանձնակազմն արձանագրել է դատապարտյալի մահը։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- հայտնեց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր