Իշխանությունն անհանգիստ է, Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարել է Սյունիք գնալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի՝ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական սյունեցի պատգամավորներին հանձնարարել է գնալ մարզ, շրջել տարբեր համայնքներում, լինել Խոզնավարում ու Խծաբերդում, զրուցել բնակիչներ հետ, հանդիպումներ ունենալ նրանց հետ ու առաջին ձեռքից ինֆորմացա տալ, թե ինչ է կատարվում համայնքներում: Փաշինյանի նպատակը առաջին ձեռքից իմանալն է, թե ինչ հաճախականությամբ են կրակում ադրբեջանցիները, դիրքերի, թե բնակավայրերի վրա են կրակում: Ու, կարծես թե, ՔՊ-ականները վատ լուրերով են վերադառնում․ բանն այն է, որ ադրբեջանական կողմը թիրախավորել է բնակավայրերը, ոչ թե, օրինակ, դիրքերը, և սա նախօրերին հաստատվեց նաև ՊՆ-ում: Փաշինյանին ՔՊ-ակաները լավ լուրեր չեն փոխանցում, չնայած այն բանին, որ Փաշինյանը նստած սպասում է, թե երբ Ալիևը կհայտարարի, որ պատրաստ է ստորագրելու Խաղաղության համաձայնագիրը:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, Նիկոլ Փաշինյանը առաջիկայում պատրաստվում է անձամբ այցելել Սյունիքի մարզ, որպեսզի իր աչքերով տեսնի, թե ինչ է կատարվում այս առումով մարզի համայնքներում»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: