Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում, վրաստանի քաղաքացին «Mercedes» բեռնատարով կողաշրջվել է          Հայաստան է այցելել ամերիկյան AECOM ընկերության թիմը՝ սկսելու ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները       Մասնավոր զրույցներում եվրոպացիները շատ սիրալիր ու հարմարվողական են, բայց հրապարակավ հարձակվում են մեզ վրա    

28 ապր 2025 11:45

Բոլորը պետք է հարգեն տարածքային ամբողջականությունը, Իրանն Ադրբեջանին տրամադրում է ճանապարհ դեպի Նախիջևան իր տարածքով

Բոլորը պետք է հարգեն տարածքային ամբողջականությունը, Իրանն Ադրբեջանին տրամադրում է ճանապարհ դեպի Նախիջևան իր տարածքով«Իրանը Ադրբեջանին տրամադրում է ճանապարհ դեպի Նախիջևան իր տարածքով, այդ հարցում արդեն աշխատանքներ են տարվում, և կա պայմանավորվածություն». այս մասին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ադրբեջանական AZTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Իրանի նախագահը, պատասխանելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշման մասին հարցին, ընդգծել է տարածքային ամբողջականության հարգման կարևորությունը և հարևան պետությունների տարածքի նկատմամբ պահանջների բացակայությունը:

«Բոլորը պետք է հարգեն տարածքային ամբողջականությունը: Երկրների միջև սահմանային հարաբերությունները նույնպես կլուծվեն, երբ քաղաքական և առևտրային հարաբերություններ հաստատվեն՝ հաշվի առնելով կողմերի իրավունքները», - ասել է Փեզեշքիանը՝ նկատի ունենալով հայ-ադրբեջանական կարգավորումը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր