Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում, վրաստանի քաղաքացին «Mercedes» բեռնատարով կողաշրջվել է          Հայաստան է այցելել ամերիկյան AECOM ընկերության թիմը՝ սկսելու ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները       Մասնավոր զրույցներում եվրոպացիները շատ սիրալիր ու հարմարվողական են, բայց հրապարակավ հարձակվում են մեզ վրա    

28 ապր 2025 16:30

Արտակարգ դեպք Երևանում, տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից ընկել է

Արտակարգ դեպք Երևանում, տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից ընկել էԱյսօր՝ ապրիլի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Գուսան Շերամի 105 շենքի 5-րդ հարկի բնակիչը, ըստ նախնական տեղեկությունների, անզգուշաբար պատուհանից ընկել է: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նրան ընկած հայտնաբերել են հարևանները, ովքեր ահազանգել են շտապօգնություն, և ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ՝ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց: 

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Տեղում պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 58-ամյա Գառնիկ Գ.-ն է: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր