Ռուբինյանց փողոցում կայանած ավտոմեքենաներ են այրվել          Իսրայելին աջակցելու հարցում Թրամփը իսկապես բարդ ընտրության առաջ է կանգնած       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 19-ի համար    

29 ապր 2025 14:01

Ողբերգական դեպք Լոռիում, մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մահացած

Ողբերգական դեպք Լոռիում, մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մահացածԵրեկ՝ ապրիլի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի տանը երեխայի դի կա: 

Նշված տանը քրեական ոստիկանները հայտնաբերել են 4 ամսականա Մայքլ Ֆ.-ի դին: 
 
Դեպքի փաստով քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն, դժբախտ պատահար) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխայի մայրը ժամը 17:00-ի սահմաններում տղային կաթ է տվել, ապա գնացել աշխատանքի, ով որպես կթվորուհի աշխատում է անասնագոմերից մեկում և ժամը 21:50-ի սահմաններում վերադառնալով տուն՝ երեխային հայտնաբերել է մահացած: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր