Եթե Իրանը լիովին և անվտանգ չբացի Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-ն կհարվածի և կոչնչացնի տարբեր էլեկտրակայաններ          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 22-ի համար       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար մարտի 22-ին    

29 ապր 2025 15:56

Տեսանյութ.Արսեն Թորոսյանը պատռեց իմպիչմենթի գործընթաց սկսելու իրեն փոխանցված նամակը

Տեսանյութ.Արսեն Թորոսյանը պատռեց իմպիչմենթի գործընթաց սկսելու իրեն փոխանցված նամակըՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ պատռում է նախօրեին իրեն փոխանցված նամակը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ։ 

«Խեղկատակություն է տեղի ունենում, որին ոմանք լուրջ են վերաբերվում, հատկապես ԶԼՄ-ները լուրջ հարցադրումներ են անում։ Ասենք, ինչքան կարելի է տկարամիտ լինել, որ սենց բան նախաձեռնեն մի Ազգային ժողովում, որը ունի մեծամասնություն, որը ձևավորվել է ազատ-արդար ընտրությունների միջոցով, որտեղ ընդդիմությունը չունի բավարար ձայներ՝ նման գործընթաց սկսելու համար, որի նպատակը միայն մեդիա դաշտում աղմուկ հանելն է, զարմանալի է, որ կան մարդիկ, որ սրան լուրջ են վերաբերվում»,-ասաց պատգամավորը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր