Հնդիկները մուտք են գործել իրենց հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնшբարել կնոջը, զենքի սպառնալիքով հափշտակել են 100 հազար դրամ և բջջային հեռախոսներ          Պաշտոններից հրաժարվելու դեպքում անգամ՝ հավատարիմ կմնանք կոալիցիոն հուշագրին և մայրաքաղաքը չենք տա ռուսահպատակներին       Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով    

02 մայիս 2025 09:02

Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետ. «Ժողովուրդ»

Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետ. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ազատվել է իր վերջին տղամարդ օգնականից: «Ժողովուրդ» օաթերթին հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազի օգնական Արմեն Ղուկասյանն ազատվել է պաշտոնից: Նշենք, որ Ղուկասյանը նախկինում եղել է ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետը։ Դատախազությունից մեզ հասած խոսակցությունների համաձայն Ղուկասյանի ազատումը խոր արմատներ ունի։ Կարծիք կա, որ նրա ազատումը կարող է կապված լինել այն իրողության հետ, որ գլխավոր դատախազը համակարգի ներսում շարունակ փորձել է գտնել աշխատակիցների, որոնք կապված են համակարգի ներսից ինֆորմացիոն արտահոսքի հետ: Չի բացառվում, որ Ղուկասյանն էլ է հայտնվել նրա թիրախում։ Որքանով են այս խոսակցությունները հավաստի դժվար է ասել, սակայն փաստ է Ղուկասյանը ազատվել է անակնկալ կերպով:

Նկատենք, որ ուշագրավն այն է, որ գլխավոր դատախազն ունի 5 խորհրդական, որոնք բացառապես կանայք են Լուսինե Մարտիրոսյանը, Նարինե Գասպարյանը, Սյուզաննա Խաչատրյանը, Մանե Մարկոսյանը, Եվա Սաղոյանը։

Սակայն սա դեռ վերջը չէ:

Հիմա արդեն նաև գլխավոր դատախազի 3 օգնականներն են կանայք՝ Արփինե Մանուկյան, Քրիստինե Գրիգորյան, Անահիտ Բաբախանյան»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 02․ 05․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր