Բանկերը սառեցրել են այն բոլոր վարկային պարտավորությունները, որոնք առաջացել են զեղծարարների պատճառով

Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է, զեղծարարները քաղաքացիների անունով վարկեր են ձևակերպում, իսկ բանկերը՝ գումարը պահանջում են տուժած քաղաքացիներից։
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտնեց, որ հանձնառություն են վերցրել՝ յուրաքանչյուր դեպքին առանձին անդրաառնալուն, եթե խնդիրը պրոդուկտի կամ կարգավորումների մեջ է՝ արձագանքեն դրան․ եթե խնդիրը մարդու անփութության մեջ է, ապա այդտեղ ի զորու չեն։ Գալստյանը հայտնեց, որ հորդորել են բանկերին՝ գտնել լուծման ճանապարհ ու այս պահի դրությամբ լուծման ճանապարհն այն է, որ սառեցվում են այն բոլոր վարկային պարտավորությունները, որոնք ձևավորվել են այդ տիպի քեյսերի համար։
Նրա խոսքով՝ այս հարցի շուրջ բանկերի հետ քննարկումները շարունակվում են։ Նա տեղեկացրեց, որ հիմա կոնկրետ բանկերում, որոնց ուղղված եղել են բողոքները, անհատական, խորքային ստուգումներ, ուսումնասիրություններ է ԿԲ-ն իրականացնում։ Այս պահի դրությամբ խոսքը 3-4 բանկի մասին է։
Նա հայտնեց, որ զեղծարարության հետևանքով տուժածների կուտակած պարտավորությունների չափը կազմում է 0,1 տոկոսը՝ ընդհանուր վարկային պորտֆեյլի։