Կարողացանք Շուշին ու Արցախն ազատագրել քանի որ համախմբված էինք ու կար Վազգեն Սարգսյանը

«Մենք՝ երկրապահներս, այն ժամանակ էլ հիմա էլ նույն առաքելությունն ենք տանում, էսօր էլ Վազգենի թողած պատգամն ենք տանելու, ու մինչև վերջ էլ կտանենք»,-ասաց նա:
Ըստ Միքայելյանի՝ եթե խելոք լինենք ու կարողանանք համախմբվենք ազգովի, դեռ ճամփա ունենք անցնելու:
«Այսօր պատանի երկրապահներ ունենք, երեխաներ ենք պատրաստում, որ վաղը զինվոր դառնան: Գիտեք, որ այսօր երկրապահները ծերացել են, շատ խնդիրներ ունեն, դրանցով ենք զբաղվում»,- ասաց նա` անդրադառնալով կառավարության կողմից ԵԿՄ-ին գումար տրամադրելուն:
Անդրադառնալով սահմանին հակառակորդի կողմից հնչող կրակոցներին` Միքայելյանն ասաց. «Չգիտեմ՝ ինչ են դրանով ուզում ասել: Իսկ երկրապահները տարբեր ուղղությամբ կանգնած են»:
Հարցին էլ՝ 92-ին մենք ավելի քիչ ռեսուրսներ ունեինք, քան վերջին տարիներին, բայց կարողացանք Շուշին ու Արցախն ազատագրել, ո՞րն էր պատճառը, նա ասաց. «Համախմբվածությունն ու Վազգեն Սարգսյանը: Այն ժամանակ տարբեր հավատքի տարբեր կուսակցության ջոկատներ կային, սպարապետը կարողացավ համախմբել բոլորիս, չունենալով բանակ՝ մենք տարանք հաղթանակ և երկրապահի հիմքի վրա կազմավորվեց բանակը»: