Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում, Նիգավանում հովիվը գետում մարմին է հայտնաբերել

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, փրկարարները և պարեկները: Նախքան հրշեջ-փրկարարների ժամանելը, 2 քաղաքացի գետում հայտնված տղամարդու մարմինը դուրս են բերել ափ։
Դեպքի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ ոստիկանության Ապարանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների, տղամարդուն գետում հայտնաբերել է հովիվը, որը գառներ արածեցնելիս նկատել է գետում քաղաքացուն և ահազանգել 911։
Ըստ նախնական տեղեկությունների, մահացածը մոտ 70-ամյա Ալեքսանդր Հ.-ն է։