Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս          ԱՄՆ Կոնգրեսում Շվեյցարացի պատգամավորներն կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը       Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները    

15 մայիս 2025 09:28

Ով ավելի բարձր ու ավելի թունդ «կքրֆի», ոտքի են ելել անգամ երբեմնի զուսպ ու հավասարակշիռ թվացողները․ «Հրապարակ»

Ով ավելի բարձր ու ավելի թունդ «կքրֆի», ոտքի են ելել անգամ երբեմնի զուսպ ու հավասարակշիռ թվացողները․ «Հրապարակ»«Հրապարակը» գրում է․ ՔՊ-ում հավատարմության մրցույթ է հայտարարված, ընտրություններին ընդառաջ, արեւի տակ իրենց տեղը գտնելու համար իշխանական պատգամավորներն ընդդիմադիր գործընկերների հասցեին երկրի թիվ մեկ ամբիոնից ամենաայլանդակ բառապաշարն են գործածում՝ մի հույսով, որ Նիկոլ Փաշինյանը կգնահատի իրենց հավատարմությունը, անմնացորդ նվիրվածությունը եւ կընդգրկի ՔՊ-ի 2026 թվականի նախընտրական ցուցակում կամ մի տեղ կտա իշխանական արեւի տակ։ Ոտքի են ելել անգամ երբեմնի զուսպ ու հավասարակշիռ թվացողները: Երեկ անգամ ՔՊ-ում էին զարմացած նիստը վարող Հակոբ Արշակյանի հոխորտանքներից ու ելույթի տոնից։ Իսկ Արսեն Թորոսյանն ԱԺ ամբիոնից ուղղակի հայհոյանք հնչեցրեց, ասելով․ «Ով մեզ ասի թուրք, նրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ»:

Ամեն օր անկառավարելի դարձող ՔՊ-ական պատգամավորներն ավելի ու ավելի ագրեսիվ եւ անմարդկային վարք են դրսեւորում քաղաքական օպոնենտների, հանրության հանդեպ՝ անարգելով պառլամենտական ինստիտուտը։ Երեկ ծանր մարտեր էին մղում Ռոբերտ եւ Լեւոն Քոչարյանների, ավելի ճիշտ՝ վերջինիս ստվերի դեմ, քանի որ իր աղմկոտ ելույթին հաջորդած քաշքշուկից հետո ոչ միայն Լ. Քոչարյանը, այլեւ մյուս ընդդիմադիրները հեռացան ու այլեւս չվերադարձան դահլիճ: Բայց դա չխանգարեց ՔՊ-ականներին, որ ՀԾԿՀ հաշվետվության քննարկումը «նվիրեն» Քոչարյանին եւ տհաճ ու փողոցային լեքսիկոնով ելույթներ ունենան, որոնք քաղաքականությունից եւ քաղաքակրթությունից կիլոմետրերով հեռու են։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 15․ 05․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր