Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն. «Փաստ»       Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»    

16 մայիս 2025 12:37

Բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը, վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում, վիրավnրը պայմանագրային զինծառայող է

Բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը, վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում, վիրավnրը պայմանագրային զինծառայող էԱյսօր՝ մայիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Վեդի խոշորացված համայնքի Ավշար բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն: 
 
Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: 
 
«Opel»-ի վարորդն ու հիվանդանոց տեղափոխված վիրավորը ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող է: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր