Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Նոր Հաճնի ադամանդի գործարանը. Hetq.am

Գործարար Նարեկ Նալբանդյանից «Հետքը» տեղեկացավ, որ գործարանը ձեռք է բերվել 3 միլիոն դոլարով, որը ֆինանսավորել է «Ամերիաբանկ»-ը։ Վարկային միջոցներով գնված գործարանում ծրագրում են վերականգնել եւ զարգացնել ադամանդագործությունը։ «Առաջիկայում նախատեսում ենք նոր հոսքագծեր ներմուծենք եւ հույս ունենք, որ այս տարի կկարողանանք գործարանը շահագործել»,- ասաց Նարեկ Նալբանդյանը։
«Շողակն» գործարանը եղել է «Դայմոնդ պարկ» ՓԲԸ-ի սեփականությունը, որի 100% բաժնեմասը պատկանել է «Գոլդ ընդ դայմոնդ» ՍՊԸ-ին։ Դրա բաժնետերերն էլ եղել են Ահարոն Պապոյանը, Վահան Աբգարյանը եւ Վարդան Տողանյանը (յուրաքանյուրը՝ 33.3% բաժնեմասով)։ 2025 թ․-ի մայիսի 15-ից «Գոլդ ընդ դայմոնդ» ՍՊԸ-ի բաժնետերերը հետևյալ անձինք են՝ Նարեկ Նալբանդյան, Արտեմ Սահակյան, Նարեկ Մարգարյան (33.3%)։
facebook sharing button 51twitter sharing buttonsharethis sharing buttonemail sharing button