2026թ-ի խորհրդանիշ՝ հրե ձիու տարին ո՞ւմ է հաջողություն բերելու          Դեկտեմբերի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալներ Նարեկ Օհանյանը և Գևորգ Հարությունյանն առ այս պահն առերես չեն հարցաքննվել    

24 մայիս 2025 13:07

Երևանում բախվել են «Infiniti»-ն ու «Kia Forte»-ն, վերջինը գլխիվայր շրջվել է, կան տուժածներ

Երևանում բախվել են «Infiniti»-ն ու «Kia Forte»-ն, վերջինը գլխիվայր շրջվել է, կան տուժածներՄայիսի 24-ին, ժամը 06:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Infiniti» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս շրջվել է։

Փրկարարները հոսանքազրկել են «Infiniti» մակնիշի ավտոմեքենան և «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել արգելափակումից․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր