Պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի դրված է այնտեղ

«Ես ձեզ պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի դրված է այնտեղ:
Մարդն ինչի՞ համար է եկեղեցի մտնում, մտնում է ինչ-որ հոգևոր հաղորդակցության ունենալու, չէ՞, մեկ էլ տեսնում ես այստեղ աղբ է լցրած, այնտեղ աղբ է լցրած, այնտեղ ինչ-որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն է դրել, այնտեղ մեկը իր հին կռավատն է բերել դրել, բայց ո՞նց կարելի է այսպես էլի:
Ինչքան կարելի է այսքան կեղծ լինել, ինչքան կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել, ինչքան կարելի է «ոտի տակ տալ» սրբությունները, մեկ էլ վա՜յ համալիրում բան է եղել»,-ասաց նա: