Հունիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          ՀՀ ԱԱԾ-ն հաստատեց տեղեկությունը, որ Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

06 հուն 2025 11:35

Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով

Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարովՄիլիարդատեր Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով, հաղորդում է Bloomberg-ը: Գործակալության տվյալներով՝ սա Bloomberg Billionaires Index-ի պատմության մեջ երկրորդ ամենամեծ անկման ցուցանիշն է: Մասկին հասցված ներկայիս վնասը պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կոնֆլիկտով: Դրա ֆոնին Մասկին պատկանող ընկերությունների արժեթղթերի գները նվազել են:

Այժմ, ըստ Bloomberg-ի, Մասկի կարողությունը գնահատվում է 334,5 միլիարդ դոլար, ինչը նշանակում է, որ նա դեռևս առաջին տեղում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում: Միևնույն ժամանակ, ըստ գործակալության, վնասը կարող է զգալիորեն մեծանալ, եթե ԱՄՆ նախագահը խզի  Մասկի կառավարական պայմանագրերը՝ զրկելով Tesla-ին և SpaceX-ին եկամտի մի մասից:

Գործակալությունը նշում է, որ միլիարդատերը Թրամփի նախագահական ժամկետի առաջին ամիսներին ն ուներ գրեթե 500 միլիարդ դոլար:

Մասկի և Թրամփի միջև հանրային կոնֆլիկտը սկսվել է այն բանից հետո, երբ միլիարդատերը հրաժարական է տվել կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնից: Բացի այդ, հունիսի 1-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հետ է կանչում Իլոն Մասկի գործընկերոջ և նրա SpaceX նախագծերի հովանավոր Ջարեդ Այզեքմանի թեկնածությունը ՆԱՍԱ-ի ղեկավարի պաշտոնի համար:

Երեկ Թրամփը հայտարարել է, որ «հիանալի» հարաբերություններ է ունեցել Մասկի հետ, սակայն այժմ «հիասթափված է» գործարարից։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր