Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում, հնչել են կրակոցներ, կան տուժածներ          Կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ ստացողներին կոչ ենք անում վճարման եղանակի փոփոխության դիմում ներկայացնել մինչև 2026 թ․ մարտի 5-ը       Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Nissan Murano»-ն    

11 հուն 2025 16:17

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում հունիսի 11-ի ցերեկը, 12-14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 12-14-ի երեկոյան, 15-16-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

​Մարզերում հունիսի 11-ի ցերեկը, 12-13-ի կեսօրից հետո, 14-16-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 12-13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 11-ի ցերեկը, 12-13-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր