Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Թեհրանը կպատասխանի Վաշինգտոնին, եթե ԱՄՆ-ն Իսրայելի կողմից անմիջականորեն միջամտի հակամարտությանը       Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պшտերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն    

18 հուն 2025 13:19

Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պшտերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պшտերազմ չի լինելու, լինելու է խաղաղությունԱԽ նիստ պարբերաբար է հրավիրվում, բայց հաղորդագրություններ չեն լինում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Իրան-Իսրայել պատերազմի հարցով ինչու Անվտանգության խորհրդի նիստեր չեն հրավիրվում և ի՞նչ վտանգ է սպառնում Սյունիքին:

«Նիստերը նրա համար չեն, որ Սյունիքի հետ կապված վտանգ կա, ես այդ հայտարարությունները համարում եմ սադրիչ, պրովոկատիվ, չհիմնավորված և Հայաստանի քաղաքացիների շրջանում անհանգստություն, խուճապ և անորոշություններ գեներացնելու համար:

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի մասին նախագիծը և ինչպես ասել եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»,-ասաց նա:

Դիտարկմանը՝ Ադրբեջանը շարունակում է կրակել Սյունքի գյուղերի վրա և չի արձագանքել Փաշինյանի առաջարկին ստորագրելու օրվա և տեղի հետ կապված, Փաշինյանն ասաց. «Մենք ասել ենք՝ հավատարիմ ենք մնալու խաղաղության օրակարգին, և մենք շարունակում ենք խորհրդակցությունները, բանակցություններն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետների շուրջ և փորձում ենք ստեղծել այն միջավայրն ու պայմանները, որ դա հնարավոր լինի: Այո՛, ՀՀ շուրջ կան սպառնալիքներ, այդ սպառնալիքները եղել են միշտ, բայց նորությունն այն է, որ ՀՀ համար ստեղծվել են աննախադեպ հնարավորություններ, որոնք նախկինում երբեք չեն եղել: Հիմա ՀՀ-ն սպառնալիքները կառավարելու և հնարավորություններն օգտագործելու ավելի մեծ կարողություններ ունի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր