Զելենսկին Վաշինգտոնում անցկացված հանդիպման ժամանակ մերժել է Դոնալդ Թրամփի բոլոր առաջարկները          Եթե ռուսական և ուկրաինական կողմերը համաձայնվեն և որոշեն գալ, ամեն ինչ պատշաճ մակարդակով կկազմակերպվի նույնիսկ վաղը       Հաջորդ մեծ հոգեբանական հարվածը՝ Հայաստանի և հայության դեմ, Ալիևը կամ Փաշինյանը կհասցնեն առավելագույնը 10 օրվա ընթացքում    

23 հուն 2025 11:49

Կրակոցներ են հնչել Երևանում, վիրավորվել է հայտնի «Բաքսյոր Գուգո»-ն

Կրակոցներ են հնչել Երևանում, վիրավորվել է հայտնի «Բաքսյոր Գուգո»-նԵրեկ՝ հունիսի 22-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21:30-ի սահմաններում «Երևան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահaզանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության խումբը հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու: 
 
Պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 32-ամա Գուրգեն Ե.-ն է: 

Պարզվել է նաև, որ Գուրգեն Ե.-ն հիվանդանոց է տեղափոխվել Գևորգ Վարդանյան փողոցի թիվ 2 հասցեի մոտից՝ «աճուկային շրջանի և ծնկի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ: 
 
Արդեն տեղում քրեական ու համայնքային ոստիկանները, պարեկները հայտնաբերել են հրազենից կրակված 4 պարկուճ: 
 
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները և մասնակիցների ինքնությունը պարզելու, հանցագործություն կատարողին և հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու ուղղությամբ: 

Վիրավորը Երևանի «Բանջարանոցներ» թաղամասում հայտնի «Բաքսյոր Գուգո»-ն է: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր