Զելենսկին Վաշինգտոնում անցկացված հանդիպման ժամանակ մերժել է Դոնալդ Թրամփի բոլոր առաջարկները          Եթե ռուսական և ուկրաինական կողմերը համաձայնվեն և որոշեն գալ, ամեն ինչ պատշաճ մակարդակով կկազմակերպվի նույնիսկ վաղը       Հաջորդ մեծ հոգեբանական հարվածը՝ Հայաստանի և հայության դեմ, Ալիևը կամ Փաշինյանը կհասցնեն առավելագույնը 10 օրվա ընթացքում    

23 հուն 2025 16:04

Ռուսաստանը պատրաստ է տարբեր ձևերով օգնել Իրանին Մերձավոր Արևելքում լարվածության սրման պայմաններում

Ռուսաստանը պատրաստ է տարբեր ձևերով օգնել Իրանին Մերձավոր Արևելքում լարվածության սրման պայմաններումՌուսաստանը պատրաստ է տարբեր ձևերով օգնել Իրանին Մերձավոր Արևելքում լարվածության սրման պայմաններում, դա մեծապես կախված է Թեհրանի սեփական խնդրանքներից. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին պարզաբանել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ է պետք Իրանին: Մենք առաջարկել ենք մեր միջնորդական ջանքերը։ Սա կոնկրետ է։ Մենք մեր դիրքորոշումն ենք հայտնել, սա նույնպես շատ կարևոր դրսևորում է, իրանական կողմին աջակցության մի ձև։ Այնուհետև ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ է պետք Իրանին հիմա»,-ասել է Պեսկովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր