Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Հունիսի 24-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Հունիսի 24-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

23 հուն 2025 21:50

Իրանը հրթիռակոծել է ամերիկյան ռազմաբազաները՝ Կատարում, Բահրեյնում և Իրաքում

Իրանը հրթիռակոծել է ամերիկյան ռազմաբազաները՝ Կատարում, Բահրեյնում և ԻրաքումԻրանը առնվազն 6 բալիստիկ հրթիռ է արձակել Կատարում գտնվող ամերիկյան բազայի ուղղությամբ, ինչի հետևանքով պայթյուններ են լսվել Կատարի մայրաքաղաք Դոհայում: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Թեհրանը սկսել է «Բաշարաթ ալ-Ֆաթահ» գործողությունը, հայտնում է իրանական պետական ​​հեռուստատեսությունը։ Գործողությունն ուղղված է Կատարում, Բահրեյնում և Իրաքում գտնվող ամերիկյան բազաներին, հայտնում է Tasnim գործակալությունը։

Բահրեյնում Իրանի հարվածները եղել են այն շրջանում, որտեղ տեղակայված է ԱՄՆ հինգերորդ նավատորմի շտաբը։

Իրաքում գտնվող ամերիկյան ավիաբազան բերվել է բարձր պատրաստվածության, անձնակազմին հրահանգվել է պատսպարվել բունկերում։

Քաթարից հետո իր օդային տարածքը փակել է նաև ԱՄԷ-ն։

Axios-ը գրում է, որ իրանական հնարավոր հարվածի հետևանքները, հատկապես եթե ամերիկացիների շրջանում զոհեր լինեն, կարող են բեկումնային լինել այս հակամարտության մեջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շտապ կերպով իր ազգային անվտանգության թիմի նիստ է հրավիրել: Fox News-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տունը դիտարկում է տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտների վրա ուղղակի հարձակման հնարավորությունը։

Reuters-ի փոխանցմամբ՝ Իրանում քաղաքական աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ բազաների վրա հարձակումը կարող է տեղի ունենալ առաջիկա ժամերին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Քաթարի Ալ Ուդեյդ ավիաբազային՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ամենամեծ ռազմական կայանին:

Ալ Ուդեյդ բազան առանցքային դեր է խաղում ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) գործողություններում և օգտագործվում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կատարի օդային ուժերի կողմից:

Բացառիկ տեսանյութերը՝ Hayacq.com-ի տելեգրամյան ալիքում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր