Զելենսկին Վաշինգտոնում անցկացված հանդիպման ժամանակ մերժել է Դոնալդ Թրամփի բոլոր առաջարկները          Եթե ռուսական և ուկրաինական կողմերը համաձայնվեն և որոշեն գալ, ամեն ինչ պատշաճ մակարդակով կկազմակերպվի նույնիսկ վաղը       Հաջորդ մեծ հոգեբանական հարվածը՝ Հայաստանի և հայության դեմ, Ալիևը կամ Փաշինյանը կհասցնեն առավելագույնը 10 օրվա ընթացքում    

24 հուն 2025 15:00

Երևանում «Kia»-ն վրшերթի է ենթարկել մորն ու որդուն, ապա բախվել կայանված «Opel»-ին

Երևանում «Kia»-ն վրшերթի է ենթարկել մորն ու որդուն, ապա բախվել կայանված «Opel»-ինԱյսօր՝ հունիսի 24-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:30-ի սահմաններում 20-ամյա Վլադիմիր Ա.-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Ֆուչիկի փողոցում՝ Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի դիմաց գտնվող հետիտոնի համար նախատեսված վայրում, վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով անցնող 2 հետիտոնի, ապա առաջ ընթացել և բախվել կայանված վիճակում գտնվող, Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Հրաչ Ա.-ին պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենային: 
 
Վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են: Նրանք տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: 
 
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը: 
 
Քննիչի հանձնարարականով՝ «Kia»-ն տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Միացեք նաև Hayacq.com-ի տելեգրամյան ալիքին

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր