Տեսանյութ.Նարեկ Կարապետյանին «Նարեկ» են նվիրել որպես օրհնություն          Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, բախվել է 4 մեքենա       Ալիևը փող է սկսում ծախսել Փաշինյանի ընտրարշավի ու նրա ընդդիմադիրներին «սևացնելու» համար    

26 հուն 2025 13:24

Հոգեմետ նյութեր պարունակող դեղերի մի տարբերակով դուրսգրումը հետաձգվել է

Հոգեմետ նյութեր պարունակող դեղերի մի տարբերակով դուրսգրումը հետաձգվել էՀոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի` էլեկտրոնային դեղատոմսերով դուրսգրումը կարճ ժամանակով հետաձգվել է։

Այն նորից կգործի 2025 թվականի սեպտեմբերի 1–ից։ Համապատասխան որոշում է ընդունվել կառավարության նիստին։

Որոշման համաձայն՝ դա պայմանավորված է ներկայումս առաջացած մի շարք խնդիրներով և էլեկտրոնային դեղատոմսերի գրման, բաց թողնման կարգի աստիճանաբար ներդնելու անհրաժեշտությամբ:

«Ակնկալվում է նվազեցնել նոր կարգավորումների արդյունքում բնակչության հնարավոր անհարմարությունները և բժիշկների ծանրաբեռնվածությունը»,- ասված է եղել նախագծում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր