Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Oգոստոսի 25-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Օգոստոսի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

27 հուն 2025 21:00

Միքայել սրբազանը քննիչներին ասաց, թե առաջինը Փաշինյանին է ուզում տեղեկացնել իր ձերբակալության մասին

Միքայել սրբազանը քննիչներին ասաց, թե առաջինը Փաշինյանին է ուզում տեղեկացնել իր ձերբակալության մասինՔիչ առաջ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական խմբի ղեկավար, փաստաբան Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ ՔԿ-ում ներկայացվեց դատախազի կողմից հետապնդում հարուցելու որոշումը, որով նա մեղադրվում է 422 հոդվածի երկրորդ մասով: 

Զոհրաբյանը նշեց, որ աննախադեպ միջամտություն է կատարվել ԱԱԾ-ի և ոստիկանության կողմից և դրան գումարվել է նաև Նիկոլ Փաշինյանը, ով պարբերաբար գրառումներ էր կատարում, որը իր ոչ կոռեկտ լինելով հանդերձ ուղղորդում էր քննչական և դատական մարմիններին։

«Նման  ծանր անմարդկային ճնշումների ներքո արդարադատություն ակնկալելը շատ դժվար է դառնում»,-ասաց փաստաբանը և տեղեկացրեց. « ՔԿ-ում երբ քննիչն հարցրել է, թե սրբազանը կարող է օգտվել իր իրավունքից և ո՞ւմ է ուզում տեղեկացնել իր ձերբակալության մասին՝ Միքայել սրբազանը ասաց, թե Նիկոլ Փաշինյանին է ուզում տեղեկացնել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր