Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Oգոստոսի 25-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Օգոստոսի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

29 հուն 2025 19:10

Արթիկի քաղաքապետի որդին «Toyota Camry»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել

Արթիկի քաղաքապետի որդին «Toyota Camry»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվելԱյսօր՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 74 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Արթուր Ոսկանյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով 1 հոգի, ով անչափահաս է, տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ կյանքին վտանգ չի սպառնում։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։

Լրատվամիջոցի տեղեկություններով վարորդը Արթիկի քաղաքապետ Անանիկ Ոսկանյանի որդին է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր