Տեսանյութ.Արամայիս Հարությունյանը դարձավ Մ-23 Եվրոպայի առաջնության չեմպիոն          15-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իրեն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

30 հուն 2025 11:20

Լոռիում բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին

Լոռիում բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներինՀունիսի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։30-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովո գյուղի վարչական տարածքում, Երևանի բնակիչ 54-ամյա Անդրանիկ Դ․-ն իր վարած «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել է բետոնե արգելապատնեշներին։

Վթարի հետևանքով վարորդին օպերատիվորեն ժամանած «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր