Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. «Ժողովուրդ»          Հուլիսի 10-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է եղել մեր նախընտրական ծրագրում. մինչև տարվա վերջ կհրապարակենք տեքստը    

07 հուլ 2025 18:06

Իսրայելի իշխանություններն իմ դեմ մшhափnրձ են կազմակերպել, որը ձախողվել է

Իսրայելի իշխանություններն իմ դեմ մшhափnրձ են կազմակերպել, որը ձախողվել էԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները փորձել են մահափորձ իրականացնել իր դեմ, սակայն այն ձախողվել է: Այս մասին փոխանցում է  ՏԱՍՍ-ը:

«Այո, նրանք փորձել են, բայց ձախողվել են»,-ասել է Փեզեշքիանը՝ ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում համապատասխան հարցին ի պատասխան:

Իրանի նախագահը հավելել է, որ մահափորձը կատարվել է մոտ մեկուկես շաբաթ առաջ և նշել է, որ ԱՄՆ-ն դրա հետ առնչություն չի ունեցել:

«Ես եղել եմ խորհրդակցությանը, մենք քննարկել ենք հետագա քայլերը, եւ նրանց լրտեսների հետախուզական տվյալների օգնությամբ նրանք փորձել են հարված հասցնել այն շրջանին, որտեղ մենք անցկացրել ենք խորհրդակցությունը»,-հայտարարել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր