Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6, այնուհետև կնվազի 3-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Որ կենդանակերպի նշանները կդառնան ճակատագրի սիրելիները       WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան    

08 հուլ 2025 14:36

Արագածոտնի մարզում բախվել են «Opel»-ը և «VAZ»-ը, կան տուժածներ

Արագածոտնի մարզում բախվել են «Opel»-ը և «VAZ»-ը, կան տուժածներՀուլիսի 8-ին, ժամը 11:43-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կանիաշիր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը մահացել է։ 

Չորս տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոններ։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը և դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր