Հայաստանի ապագան գրավադրված է. Փաշինյանի կառավարությունը ժողովրդին պարտքի տակ է պահում. «Ժողովուրդ»          Իշխանությունը խաղում է ոչ միայն ՀԷՑ-ի, այլև երկրի էներգետիկ անվտանգության ճակատագրի հետ. «Փաստ»       Սեպտեմբերին կենդանակերպի այս նշանները կունենան անհավանական վերելք, նրանց համար կբացվեն նոր ճանապարհներ    

10 հուլ 2025 08:26

Ինչպես են ժուչոկը տեղադրել քաջարի ԱԱԾ-ականները. «Հրապարակ»

Ինչպես են ժուչոկը տեղադրել քաջարի ԱԱԾ-ականները. «Հրապարակ»«Հրապարակը» գրում է.

Երեկ իշխանական աղբյուրը մեզ համոզում էր, որ Բագրատ սրբազանի խոսակցությունների ձայնագրություններն անգլիական հետախուզության ձեռքի գործն են, որով, իբր, փորձել են անգլիացիք աջակցել Փաշինյանին։ Սակայն մենք ԱԱԾ մեր աղբյուրներից հավաստի տեղեկություն ստացանք, թե ինչպես են իրականացվել գաղտնալսումը եւ ձայնագրությունները։ Պարզվում է՝ Բագրատ սրբազանի կեցավայրում, որտեղ կայացել են նախաձեռնող խմբի հավաքները, սուրճի ապարատ է եղել, որն անցած տարի փչացել է։

Սրբազանի մերձավորներից մեկն այն տարել է արհեստանոց՝ նորոգման։ Այն մասին, որ պետք է սուրճի ապարատը նորոգման տարվի, խոսել են հեռախոսով, եւ մեր քաջարի ԱԱԾ-ականները հեռախոսը լսելով՝ իմացել են, հետեւել, եւ հենց այդ արհեստանոցում էլ սուրճի ապարատի մեջ ժուչոկ է տեղադրվել, որն օրեր շարունակ գաղտնալսելու եւ ձայնագրելու հնարավորություն է ստեղծել ԱԱԾ-ի համար։

Պարզվում է՝ ժուչոկի անխափան աշխատանքի համար հոսանքի անխափան մատակարարում է անհրաժեշտ, իսկ քանի որ սուրճի ապարատը մշտապես միացված է հոսանքին, դա լավագույն ձեւն է եղել՝ առանց ուշադրություն հրավիրելու, տեւական ժամանակ գաղտնալսելու տարածքը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր