Ուկրաինան հետախուզում է հայտարարել Սերգեյ Կիրիենկոյի նկատմամբ          Անհետ կորած 4-ամյա աղջնակին հայտնաբերել են, երեխան ունի վնասվածքներ, կյանքին վտանգ չի սպառնում       Իրանը չի շտապում իր միջուկային ծրագրի շուրջ չկշռադատված բանակցություններ սկսել    

13 հուլ 2025 16:07

Երևանում մայրը այրել է տունն ու վնասել իր անչափահաս երկու երեխաներին

Երևանում մայրը այրել է տունն ու վնասել իր անչափահաս երկու երեխաներին Այսօր՝ հուլիսի 13-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել  Երևանում։ Ժամը 06:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի նրբանցքներից մեկի տանը քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ սպառնալով նաև, որ դանակով վնասելու է երեխաներին։

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և փրկարար-հոգեբանը:

Տեղում պարզվել է, որ նշված տան բնակիչ 36-ամյա Անահիտ Ս.-ն փորձել է ինքնասպանություն գործել՝ վնասելով իրեն, և այրել է տունը։

Մինչ հրշեջների ժամանումը՝ քաղաքացիները կարողացել են տեղի ուժերով մարել կրակը։

Իսկ նշված տանից «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 և 5 տարեկան երեխաներ, ովքեր ստացել են վնասվածքներ սուր կտրող-ծակող առարկայի և մարմնի որոշ հատվածներում ունեցել են այրվածքներ։

Մինչ հիվանդանոց տեղափոխելը՝ երեխաներին տեղում բուժօգնություն են ցուցաբերել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Երեխաներին արդեն նշված բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել, կատարվել է վերքերի մշակում, ապա երբ երեխաների վիճակը կայունացել է, նրանց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխել են Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր