Հուլիսի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հուլիսի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Բախվել են «Mercedes»-ը և «Foton Tunland»-ը, ավտոմեքենաները հայտնվել են դաշտամիջյան հատվածում, կան վիրшվորներ    

15 հուլ 2025 17:42

ԱԺ պատգամավորներն երաշխավորագիր են ներկայացրել Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար

ԱԺ պատգամավորներն երաշխավորագիր են ներկայացրել Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխելու համարԱԺ պատգամավորները երաշխավորագիր են ներկայացրել Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանք փոխելու համար։ 

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

Նա նշել է, որ գտնվում է Շենգավիթ վարչական դատարանում է՝ մուտք անելու պատգամավորների երաշխավորագրերը՝ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։ Փաստաբանն այլ տեղեկություններ չհայտնեց, թե կոնկրետ որ պատգամավորներն են երաշխավորագիր ներկայացրել։

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանին մեղադրյալ Լիանա Հարությունյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց երաշխավորություն ընտրելու կապակցությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածով երաշխավորություն ստանձնելու մասին՝

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին․

Մեղադրյալ Լիանա Հարությունյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց երաշխավորություն ընտրելու կապակցությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածով երաշխավորություն ստանձնելու մասի»,-գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր