Բագրատ Սրբազանը հայցադիմումներ է ներկայացրել Առողջապահության նախարարի ու ևս 5 անձի դեմ․ Hetq.am

Այս մասին գրում է Հետքը։
Մոտ 6 մլն դրամ փոխհատուցում է պահանջում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանից, 3-ական մլն դրամ՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանից, նույն կուսակցության ցուցակով ավագանու անդամ ընտրված Անի Խաչատրյանից, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանից և քաղաքագետ Հարություն Մկրտչյանից։
Հիշեցնենք՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2025թ. հունիսի 26-ին 2 ամսով կալանավորվել է։ Առաջադրվել էր ահաբեկչության, զանգվածային անկարգությունների և իշխանության զավթման նախապատրաստման մեղադրանք։
2025թ. հունիսի 25-ին, Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կոմիտեի քննիչների կողմից Ազգային անվտանգության ծառայության և ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններ։