Վիրահայոց թեմի առաջնորդը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն Հոգևոր խորհրդի անդամ          26-ամյա վարորդը «Nissan X-Trail»-ով կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, ավտոմեքենան բռնկվել է       Երևանում «Mercedes»-ի բեռնախցիկից գողացել են 32 հազար դոլար և մոտ 4 մլն դրամ    

31 հուլ 2025 11:58

Երևանում «Honda»-ն շրջվել է և բռնկվել․ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն

Երևանում «Honda»-ն շրջվել է և բռնկվել․ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոնՀուլիսի 31-ին, ժամը 03:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է և բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Honda» ավտոմեքենան շրջվել է և բռնկվել։

Մինչ հրշեջ-փրկարաների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։49-ին, մարվել՝ 03։55-ին։ Այրվել է ավտոմեքենան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր